Facebook-ը «ոտից գլուխ» փոխվելու է

Facebook-ը «ոտից գլուխ» փոխվելու է

PanARMENIAN.Net - Երեկ կայացած Facebook-ի նախագծողների կոնֆերանսի ժամանակ նախագահ և հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է գալիք շաբաթում գործարկվող Facebook-ի անձնական էջերի (profile) նոր ֆունկցիայի մասին, որը կոչվում է «Ժամանակացույց»։ Այս մասին հաղորդում է Inside Facebook-ը։

«Ժամանակացույց»-ը հասանելի կլինի թե՛ վեբ և թե՛ բջջային տարբերակների համար։ Այն հնարավոր է ֆիլտրել՝ ընտրելու համար, թե սեփական գործունեությունից որը ցուցադրել՝ վերջին գործունեությունը, անցած տարվա՞ թե մի քանի տարիների։ Օգտագործողները կարող են տեղադրել մեծ բաներային նկարներ իրենց անձնական էջերի վերևի՝ «Ժամանակացույց»-ի հատվածում։

Նոր «Ժամանակացույց»-ը վերածում է Facebook-ը մարդու կյանքի պատմությունը ներկայացնող օրագրի։ Հնարավոր կլինի նաև տեղադրել և ցուցադրել նորատեսակ թարմացումներ, ինչպես օրինակ՝ օգտագործողը սկսել է հարաբերություններ, ձեռք է բերել նոր տնային կենդանի կամ տեղափոխվում է այլ քաղաք։

Հատուկ ծրագրերի միջոցով օգտագործողը հնարավորություն ունի ցուցադրել, թե ինչ ուտեստ է այսօր պատրաստել։ Հիմնվելով մեկնաբանությունների և հավանությունների (Likes) քանակի վրա՝ Facebook-ն ավտոմատ կերպով ընտրելու է, թե ինչը ցուցադրի «Ժամանակացույց»-ում։ Օգտագործողը կարող է խմբագրել այն՝ թաքցնելով որոշ գործունեություններ։

«Ժամանակացույցը» ծառայելու է նաև երաժշտություն, տեսանյութեր և այլ ֆորմատի բովանդակություն կիսելու համար։ Ամբողջովին Facebook-ը վերափոխող և թարմություն բերող «Ժամանակացույցը» կգործարկվի բոլոր օգտագործողների համար գալիք շաբաթվա ընթացքում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---