Հատուկ «օլիմպիական մուտքի արտոնագրեր» 2012թ. Մեծ Բրիտանիա այցելելու համար չեն պահանջվի

PanARMENIAN.Net - Հատուկ «օլիմպիական արտոնագրեր» 2012թ. Մեծ Բրիտանիա ժամանելու համար չեն պահանջվի, այդ մասին հայտարարել է Միացյալ թագավորության մշակույթի, զանգվածային միջոցների ու սպորտի նախարար Ջերեմի Հանթը:

Ինչպես հայտնում է itar-tass.com-ը, Ջերեմի Հանթը Լոնդոնում ներկայացրել է զբոսաշրջիկներին գրավելու և 2012թ. նրանց քանակը 4 մլն հասցնելու ծրագիրը:

Լոնդոնի Օլիմպիական խաղերը մեկնարկում են հուլիսի 27-ին և ավարտվում են օգոստոսի 12-ին: Լոնդոնը Օլիմպիադան կընդունի արդեն երրորդ անգամ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---