Ավագ Հարությունյան. 2013թ. կոնյակի ծագումը խիստ վերահսկման կենթարկվի

Ավագ Հարությունյան. 2013թ. կոնյակի ծագումը խիստ վերահսկման կենթարկվի

PanARMENIAN.Net - 2011թ. սպասվում է խաղողի բերքի 10-15 տոկոս աճ, սեպտեմբերի 23-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Ըստ նրա, խաղողի բերքի առումով տարվա ընթացքում երկու խնդիր առաջացավ՝ հունիսին կարկուտի պատճառած վնասի հետևանքով կորուստը կազմեց 20 տոկոս, իսկ սնկային հիվանդությունների պատճառով կորցրեցինք բերքի 5 տոկոսը: «Հաշվի առնելով, որ բերքի աճը սպասվում է 30-35 տոկոսի չափով, արդյունքում խաղողի բերքի աճը կազմեց 10-15 տոկոս»,-պարզաբանել է նա:

Գինեգործը նաև հայտնեց, որ արդեն 3-4 օր է, ինչ ակտիվ մթերում է գնում: «Այս սեզոնը տարբերվում է նրանով, որ այս տարի բեկում ունենք, քանի որ գինեգործները խաղողի կարիք ունեն»,-ասել է նա: Հարցը նրանում է, որ հաղթահարվում են ճգնաժամային շրջանի հետևանքները, աժիոտաժ է ակնկալվում նաև առևտրում 2011թ. ձմեռային շրջանի պատվերների գծով, ամանորյա տոներին և 2012թ. ապրիլ-մայիսին: «Դա թաքնված աժիոտաժ է, սակայն մեկ շաբաթ անց հնարավոր կլինի տեսնել, թե ինչ է կատարվում խաղողի շուկայում»,-ասել է նա:

Խաղողի պահանջարկ ունեն նաև կոնյակագործները, որոնք միջոցներ են ներդնում գինու արտադրության մեջ, զգալով ճգնաժամի հետևանքները, երբ զգալի անկում գրանցվեց կոնյակի իրացման ոլորտում:

Ինչպես նշել է Հարությունյանը, այդ ամենը կհանգեցնի տեխնիկական խաղողի գնի աճին առաջիկա տարում, իսկ հայկական խաղողի սեղանի տեսակների գինը բարձր չի մնա, քանի որ այստեղ արտահանման առաջատարները Իրանն ու Թուրքիան են:

Բացի այդ, ըստ գինեգործի, 2013թ. կոնյակի ծագումը խիստ վերահսկման կենթարկվի, հատկապես Ռուսաստան արտահանելու դեպքում, ինչը կստիպի արտադրողներին կոնյակի արտադրության համար օգտագործել միայն խաղող, այլ ոչ թե այլ սպիրտային հիմքեր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---