Ահմադինեժադ. Իրանը պատրաստ է համագործակցել Արևմուտքի հետ, սակայն, ըմբռնում չի տեսնում նրա կողմից

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մեղադրել է ԱՄՆ-ին երկու երկրների միջև թշնամանք բորբոքելու մեջ: Այդ մասին Ահմադինեժադը հայտարարել է Associated Press-ին տված հարցազրույցում: Ըստ նրա, Իրանը պատրաստ է համագործակցել Արևմուտքի հետ, սակայն, ըմբռնում չի տեսնում նրա կողմից: «Մենք շատ էինք ցանկանում բարելավել իրավիճակը, ես անձնական հաղորդագրություններ եմ ուղարկել նախագահ Օբամային, սակայն, այդպես էլ պատասխան չեմ ստացել»,-ասել է Ահմադինեժադը: Նա նշել է, որ Օբամայի վարչակազմը դեռ հնարավորություն ունի շտկելու իրավիճակը և «դեռևս ամեն ինչ կորած չէ», նշել է Իրանի նախագահը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը կարող էին արդյունավետ աշխատել հատուկ ծառայությունների մակարդակով, ինչպես նաև վերադառնալ Թեհրանի միջուկային խնդրի դիվանագիտական կարգավորմանը: «Բոլորն են հասկանում, որ միջուկային հարցը միտումնավոր կերպով տեղափոխվեց բացառապես քաղաքական հարթություն»,-ասել է Իրանի նախագահը:

Ահմադինեժադը նաև լավատեսորեն է գնահատել Բարաք Օբամայի հեռանկարները առաջիկա նախագահական ընտրություններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---