Դիկ Ադվոկատ. Սլովակների հետ խաղում Ռուսաստանի հավաքականը կձգտի միայն հաղթանակի

Դիկ Ադվոկատ. Սլովակների հետ խաղում Ռուսաստանի հավաքականը կձգտի միայն հաղթանակի

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը նշել է, որ Սլովակիայի հետ խաղում, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին Ժիլինում, իր սաները կձգտեն միայն հաղթանակի:

«Երբեք չի կարելի դաշտ դուրս գալ ոչ ոքիի մասին մտքերով: Իռլանդիան ու Սլովակիան միանգամայն տարբեր մրցակիցներ են: Եվ ընդհանրապես, ինձ, օրինակ, ավելի դուր եկավ սեփական դաշտում մեր խաղը Սլովակիայի հետ: Ըստ բովանդակության, դա հավանաբար, լավագույն խաղն էր: Սակայն, ցավոք, ոչ ըստ արդյունքի»,-Ադվոկատի խոսքերոն է մեջրբերում sport-express.ru-ն: Ադվոկատը գտնում է, որ սլովակներն եզրակացություններ կանեն Հայաստանի հետ խոշոր պարտությունից հետո: «Բացի այդ, ես գտնում եմ, որ այդ խաղում սլովակների բախտը չբերեց՝ նրանք այնքան պահեր ունեցան առաջին խաղակեսում: Ի դեպ, մեր ֆուտբոլիստները այժմ դրա մասին չէ, որ պետք է մտածեն: Նրանք պետք է մի պարզ բան հասկանան՝ ամեն ինչ իրենց իսկ ձեռքերում է»,-ասել է Ադվոկատը:

B խմբի փաստաբանը «Լուժնիկներում» իր վերջին խաղում հոկտեմբերի 11-ին կընդունի Անդորրային: Այս պահի դրությամբ ռուսաստանցիներն իրենց ակտիվում ունեն 17 միավոր, իռլանդացիները 15 միավորով 2-րդ տեղում են, իսկ Հայաստանը 14 միավորով՝ 3-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---