Ebay-ը մեծ նորություն կհայտարարի Facebook-ի հետ համատեղ

Ebay-ը մեծ նորություն կհայտարարի Facebook-ի հետ համատեղ

PanARMENIAN.Net - Բլոգեր Ռոբերտ Սքոբլն ասել է, որ Ebay-ի PayPal-ը (օնլայն վճարման համակարգ) պատրաստվում է Facebook-ի հետ համատեղ կարևոր հայտարարություն անել երկու շաբաթից։

Այս հայտարարությունը երկու ընկերությունները կանեն eBay-ի X.commerce նորարարական կոնֆերանսի ժամանակ, որի ընթացքում Facebook-ի մարքեթինգային համակարգի ղեկավար Քեթի Միթիքը կանի այդ կարևոր հայտարարությունը։ Այս մասին հայտնում է TechChrunch-ը:

Հիշենք, որ անցյալ տարի PayPal-ն հայտնել էր միկրովճարումների իր նոր արտադրանքի մասին, որը ինտեգրվել էր Facebook-ին։ Ինչի՞ մասին կլինի նոր հայտարարությունը, նոր համագործակցությունը։ Հավանական է, որ համագործակցությունը կապված կլինի PayPal-ի նոր X.Commerce հարթակի հետ։ Ենթադրվում է, որ X.Commerce-ը միավորելու է eBay-ը, PayPal-ը, Magento-ն և GSI Commerce-ը՝ ներմուծելով նոր տարրեր։ X.Commerce-ը լինելու է նոր հարմար գործիք վաճառողների և գնորդների համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---