«Մեծ սաղավարտի» առաջին տուրից հետո առաջատարը Լևոն Արոնյանն է 3 միավորով

«Մեծ սաղավարտի» առաջին տուրից հետո առաջատարը Լևոն Արոնյանն է 3 միավորով

PanARMENIAN.Net - Սան Պաուլոյում մեկնարկել է շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը: Առաջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հանդիպել է Ֆրանսիսկո Վալյեհո Պոնսի հետ (Իսպանիա) և վստահ հաղթանակ տարել: Առաջին տուրից հետո Արոնյանը երեք միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մնացած պարտիաներում Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) և Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) և Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) ոչ ոքի են խաղացել և ունեն մեկական միավոր:

Երկրորդ տուրում հայ շախմատիստը խաղալու է Կարլսենի հետ, Իվանչուկը` Պոնսի, Նակամուրան` Անանդի:

Հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ ոքիի համար` 1:

Շախմատիստները խաղում են երկուական շրջանով: Մրցաշարի երկրորդ մասը տեղի է ունենալու իսպանական Բիլբաո քաղաքում և ավարտվելու է հոկտեմբերի 11-ին:

Լևոն Արոնյան: Շախմատային տախտակի արքան
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---