Բուդապեշտում ներկայացվել է «Հայաստանի 13 մայրաքաղաքներ» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Բուդապեշտում Հունգարիայի Հայ ազգային ինքնավարությունը ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությամբ կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում:

Միջոցառման ժամանակ ներկայացվել է «Հայաստանի 13 մայրաքաղաքներ» ցուցահանդեսը, ինչպես նաև ելույթ է ունեցել Դավիթ Ենգիբարյանի ջազային եռյակը:

Տոնակատարությանը մասնակցող Վիեննայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը ներկաներին փոխանցել է Ավստրիայում և Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի շնորհավորական ուղերձը:

Ողջույնի խոսքով ելույթ է ունեցել նաև Հունգարիայի խորհրդարանի Հունգարա-հայկական միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Անդրաշ Կուպերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---