Հովհաննես Սահակյան. Եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի վերադառնալ քաղաքական դաշտ, նա ինքը կհայտարարի այդ մասին

Հովհաննես Սահակյան. Եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի վերադառնալ քաղաքական դաշտ, նա ինքը կհայտարարի այդ մասին

PanARMENIAN.Net - Եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի վերադառնալ քաղաքական դաշտ, նա ինքը կհայտարարի այդ մասին: Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը՝ մեկնաբանելով Քոչարյանի հնարավոր վերադարձը քաղաքական ասպարեզ: Ըստ նրա, Հայաստանի նախկին նախագահը բազմիցս է ասել, որ ինքը կհայտարարի իր վերադարձի մասին: «Քանի դեռ նա նման հայտարարություն չի արել, դրա շուրջ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է»,-նշել է հանրապետականը:

Հովհաննես Սահակյանը նաև հերքել է այն լուրերը, թե Քոչարյանի հնարավոր վերադարձը խուճապ է առաջացրել ՀՀԿ շարքերում: Ըստ նրա, դա այնքան ահեթեթ է, որ նույնիսկ մեկնաբանության կարիք չունի:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կանդրադառնա իշխանափոխությունը Ռուսաստանում Հայաստանի վրա՝ Սահակյանն ասել է, որ դա առանձնապես չի ազդի երկրի ներքաղաքական կյանքի վրա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---