«Գրանդ Սպորտ» մարզահամալիրում կայացավ հայ պարալիմպիկ մարզիկների ֆոտոցուցահանդեսի բացումը

«Գրանդ Սպորտ» մարզահամալիրում կայացավ հայ պարալիմպիկ մարզիկների ֆոտոցուցահանդեսի բացումը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Երևանում` «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում կայացել է հաշմանդամություն ունեցող 11 հայ մարզիկների լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպել էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակը, Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեն և Samsung Electronics-ը:Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը նշել է, որ Լոնդոնում Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի մեկնարկին մնացել է մեկ տարուց քիչ ժամանակ, և նրանք պատրաստ են խաղերն ընդունել բարձր մակարդակով: «Մենք շատ լուրջ ենք վերաբերվում խաղերին, հատկապես Պարալիմպիկ: Լոնդոնի բոլոր օլիմպիական օբյեկտներն այնպես են կառուցված, որպեսզի հարմար լինեն հաշմանդամություն ունեցող մարզիկների համար»,- ասել է դեսպանը:

Նա նշել է, որ Հայաստանում աջակցում են Պարալիմպիկ կոմիտեին, բայց կոչ է արել բոլոր հովանավորներին մեծ ուշադրություն դարձնել հաշմանդամություն ունեցող մարզիկների վրա և հույս հայտնել, որ Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի հետ համագործակցությունը դեռ կշարունակվի:

Սեպտեմբերի 29-ին պարալիմպիկ մարզիկները «Փյունիկ» հաշմանդամների միության, բրիտանական դեսպանատան և Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի ներկայացուցիչների հետ բարձրանալու են Արագած լեռը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---