Պետրոս Մակեյան. Իշխանության բուրգը չէր ցանկանում, որի Ռոբերտ Քոչարյանը վերադառնա` «երկու տիրոջ ծառա» չդառնալու համար

Պետրոս Մակեյան. Իշխանության բուրգը չէր ցանկանում, որի Ռոբերտ Քոչարյանը վերադառնա` «երկու տիրոջ ծառա» չդառնալու համար

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի գործողությունների շնորհիվ հաջողվել է կանխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարչապետ դառնալը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ մեջ մտնող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը: Նա նշել է, որ երկրորդ նախագահը ժամանակին հայտարարել է, որ չի ցանկանում դառնալ Հայաստանում ամենաերիտասարդ թոշակառուն:

Մակեյանը նաև նշել է, որ այդ հարցում համընկել են ՀԱԿ և գործող իշխանությունների հայացքները: «Իշխանության բուրգը չէր ցանկանում երկրորդ նախագահի վերադարձը՝ «երկու տիրոջ ծառա» չդառնալու համար»:

Մակեյանը նաև մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի որոշումը նախագահ դառնալու մասին և նրա հնարավոր աջակցությանը Ռոբերտ Քոչարյանի թեկնածությանը: Նրա խոսքով, Պուտինի որոշումն ըստ էության ոչինչ չի փոխում Ռուսաստանի հետ հարաբերություններում, և ժամանակակից Ռուսաստանը հաշվի է առնում հայ ժողովրդի տրամադրությունները, որը, նրա կարծիքով, չի ցանկանում, որպեսզի Քոչարյանը վերադառնա:

3  28.09.11 - Մկրտիչ Մինասյանի (ՀՀԿ) եւ Պետրոս Մակեյանի (ՀԱԿ) մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---