MeeGo օպերացիոն համակարգը փոխարինվելու է նոր Tizen համակարգով

MeeGo օպերացիոն համակարգը փոխարինվելու է նոր Tizen համակարգով

PanARMENIAN.Net - Nokia-ի մի քանի օր առաջ թողարկած MeeGo օպերացիոն համակարգով աշխատող N9 սմարթֆոնը, հավանաբար, կլինի միակ MeeGo սմարթֆոնը շուկայում, քանի որ Linux Corporation-ը հայտարարել է, որ պատրաստվում է փոխարինել այն նոր` Tizen կոչվող բաց հարթակով։ Այս մասին գրում է Mashable-ը։

Tizen-ը Linux հարթակի հիման վրա գրված համակարգ է և ստեղծվել է Samsung-ի և Intel-ի ջանքերով։ Նախատեսվում է, որ Tizen-ով պետք է աշխատեն մի շարք սարքավորումներ` սմարթֆոններ, պլանշետներ, սմարթ հեռուստացույցներ, նեթբուքներ։ Tizen-ն աշխատում է HTML5 ստանդարտի հիման վրա, սա է հիմնական պատճառը, որ MeeGo-ն փոխարինվում է։

Intel-ի բաց կոդով ծրագրավորման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Իմադ Սուսուի խոսքով` ապագան HTML5-ով գրված ծրագրերինն է։ Նա խոստանում է օգտագործողներին և նախագծողներին օգնել MeeGo-ից Tizen հեշտությամբ անցնելու հարցում։

Tizen օպերացիոն համակարգի թողարկումը սպասվում է 2012-ի սկզբին։

MeeGo-ի պատմությունը շատ անորոշ է։ Այն ստեղծվել է Nokia-ի Maemo և Intel-ի Moblin համակարգերի միավորմամբ, սակայն շուտով Nokia-ն հայտարարեց, որ Microsoft-ի հետ պայմանագիր է կնքել և վերջինիս Windows Phone 7 օպերացիոն համակարգը դարձնելու է իր հիմնական պլատֆորմը։ Այս քայլով Nokia-ն դադարեցրեց MeeGo օպերացիոն համակարգի օգտագործումը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---