Շվեյցարիայում նույնպես ցանկանում են արգելել փարաջա կրելը

Շվեյցարիայում նույնպես ցանկանում են արգելել փարաջա կրելը

PanARMENIAN.Net - Շվեյացարիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել մի օրինագծի, որով արգելվում է փարաջա կամ դեմքը ծածկող այլ հագուստ կրել հասարակական վայրերում: Ինչպես հայտնում է AFP-ն, արգելքի համար քվեարկել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի 101 անդամ, դեմ՝ 77-ը, այժմ օրինագիծը ներկայացվել է Շվեյացարիայի խորհրդարանի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի քննարկմանը:

Եթե օրենքն ուժի մեջ մտնի, դեմքը թաքցնելը կարգելվի պետական ատյաններ դիմելիս, ինչպես նաև հասարակական տրանսպորտում: Օրինագծի նախաձեռնողը ծայրահեղ աջակողմյան ժողովրդական կուսակցության առաջնորդներից մեկն է՝ Օսկար Ֆրեյզինգերը: Նա հայտարարել է, որ գնալով ավելի շատ մարդիկ են «փողոցներում թաքցնում իրենց դեմքերը փողոցներում վտանգի առկայության պայմաններում» և «դա անհնար է դարձնում մարդու անձի հաստատումը, ինչը բազմաթիվ դժվարություններ է առաջացնում փաստաթղթերի ստուգման կամ բռնությունների կատարման ժամանակ»:

Փարաջա կրելու արգելքը գործում է նաև Ֆրանսիայում: Ֆրանսիայից մի քանի ամիս անց նմանատիպ օրինագիծ ընդունեց Բելգիան, իսկ սեպտեմբերին՝ Նիդերլանդները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---