Եվրոպայի շախմատի առաջնության 4-րդ տուրում հայկական ակումբները կրեցին առաջին պարտությունները

PanARMENIAN.Net - Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 4-րդ տուրն անհաջող էր հայկական «Միկա» տղամարդկանց և կանանց ակումբների համար, որոնք իրենց առաջին պարտություննները կրեցին: Առաջնությունն ընթանում է սլովենական Ռոգաշկա Սլատինա քաղաքում:

Տղամարդկանց թիմը 4:2 հաշվով զիջեց «Baden Baden»-ին: Հայկական թիմի կազմում ոչ ոքի խաղացին Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը և Ավետիք Գրիգորյանը, բայց Տիգրան Պետրոսյանը և Հրանտ Մելքումյանը զիջեցին իրենց մրցակիցներին: 4 տուրերից հետո «Միկան» 17 միավորով իջել է 9-րդ տեղը: Առաջնությունը 20,5 միավորով գլխավորում է «Saint-Petersburg Chess Federation»-ը: 5-րդ տուրում հայ շախմատիստները խաղալու են «Glasinac Sokolac»-ի դեմ:

Կանանց «Միկա» թիմը չկարողացավ դիմակայել «AEM Luxten Timisoara»-ին և պարտվեց 1,5:2,5 հաշվով: Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին և Լիլիթ Մկրտչյանը միավորները կիսել են հակառակորդների հետ, իսկ Ժու Չենը զիջել է իր մրցակցին:

«Միկան» 11,5 միավորորով 2-րդ տեղում է, առաջատարը «AEM Luxten Timisoara»-ն է 13 միավորով: 5-րդ տուրում հայկական թիմի մրցակիցը կլինի «Giprorechtrans»-ը, որը 8 միավորով գտնվում է 5-րդ տեղում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---