Հոկտեմբերին Վանաձորում տեղի կունենա Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի ավանդական մրցաշարը30 սեպտեմբերի 2011 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ հոկտեմբերի 1-ից հավաքականը սկսելու է մարզումները և պատրաստվելու է Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարին: Հոկտեմբերի 21-23-ը Վանաձորում կայանալիք մրցաշարին մասնակցելու են ազատ ոճի բոլոր հայ ըմբիշները: «Այդ մրցաշարն ինձ հնարավորություն կտա ձևավորել հավաքական, որը հանդես է գալու 2012-ի վարկանիշային մրցաշարերում»,- ասել է Բաղդադյանը: Մարզչի խոսքով, այս մրցաշարերում հանդես չեն գալիս միայն Էդգար Ենոքյանը և Միհրան Ջաբուրյանը, որն ապահովել է իր մասնակցությունն օլիմպիական խաղերին: «2012-ին Հայաստանի առաջնություն չի լինի: 40 օր անց Եվրոպայի առաջնությունն է, որը կայանալու է մարտին, մեկնարկում են վարկանիշային մրցաշարեր Բուլղարիայում, Չինաստանում և Ֆինլանդիայում»,- ասել է նա: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը |