DELL-ը թողարկել է իր ամենաբարակ նոթբուքը30 սեպտեմբերի 2011 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Dell ընկերությունը իր բարակ XPS z նոթբուքերի շարքում ավելացրել է ևս մեկը՝ 14 դյույմանոցy։ Առայժմ այն թողարկվում է Չինաստանում, սակայն հետագայում կտարածվի ողջ աշխարհում։ Այս մասին հաղորդում է CNET-ը։ XPS z 14-ը 1 դյույմից պակաս է։ Այն կարող է գտնվել աշխատանքային վիճակում առնվազն 7 ժամ։ Նոթբուքն աշխատելու է Intel Core i5 և Core i7 Sandy Bridge պրոցեսորներով։ Ունի 4Գբ օպերատիվ հիշողություն (RAM), 500Գբ կոշտ սկավառակ (HDD), USB 3.0 և 1366x768 HD LED էկրան։ Ընկերությունը նոթբուքի արժեքի մասին դեռևս տեղեկություններ չի տարածում, սակայն, հնարավոր է, որ այն արժենա ավելի քան 999 դոլար։ Dell ընկերությունը վերջերս հրապարակել էր իր 2011 տարվա երկրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը, որը ցույց էր տալիս, որ 4%-ով աճել է սովորական սպառողների՝ ոչ կոմերցիոն հաճախորդների համար արտադրվող նոթբուքերի և համակարգիչների վաճառքը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |