Հայաստանը կմասնակցի Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ Ֆորումին30 սեպտեմբերի 2011 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (MIC) ղեկավար Եվա Հյուսյանը կներկայացնի Հայաստանը Հարավային և Արևելյան Եվրոպայի Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ֆորում (SEE ICT Forum) կառույցի Ինովացիոն և գերազանցության կենտրոնների գործունեությանը նվիրված հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։ Հայկական հաջող փորձի ուսումնասիրությունը կարևոր է հանդիպման մասնակից այլ երկրների համար, որոնք նույնպես մտադիր են ինովացիոն գործունեությունը խթանող կենտրոններ բացել, նշում է ԻՏՁՄ-ն։ Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը բավարար ներուժ ունի իր գործունեության շրջանակը տարածաշրջանում ընդլայնելու համար, ինչը կնպաստի Հայաստանի` իբրև ինովացիայի խթանման տարածաշրջանային կենտրոնի կերպարի ամրապնդմանը: SEE ICT Forum-ը միավորում է Հարավային և Արևելյան Եվրոպայի երկրների տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի միությունները, դոնոր կազմակերպությունները և հետազոտական կառույցները: 2009 թվականից` ֆորումին միանալուց ի վեր, Հայաստանը կառույցում ներկայացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնը: ԻՏՁՄ նաև համակարգել է Jobfinder, Essential Solutions, CHS Vericel Service հայկական ընկերությունների մասնակցությունը կառույցի միջոցառումներին: 2010 թվականին կառույցի մեջ ներգրավված մի շարք երկրների ներկայացուցիչներ այցելեցին ԻՏՁՄ կողմից կազմակերպվող Digitec Business Ֆորումին: Նախատեսվում է, որ SEE ICT Forum կառույցի հաջորդ հանդիպումներից մեկը կկազմակերպվի Հայաստանում, գալիք Digitec Business Ֆորում միջոցառման շրջանակներում`2012 թվականի մայիս-հունիս ամիսներին: Microsoft «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը» բացվել է այս տարի մայիսին ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Մայքրոսոֆթ Ար Էյ» ընկերության համագործակցության շնորհիվ։ Մինչ օրս կրթել է մոտ 600 ուսանողի։ Կենտրոնի նպատակն է խթանել Հայաստանում նորարարության զարգացումն ու նպաստել ինովացիոն ՏՀՏ լուծումների մշակմանը։ Կենտրոնի կարճաժամկետ ու երկարաժամկետ դասընթացները վճարովի են, սակայն նախնական մակարդակներում գործում են նաև անվճար դասընթացներ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |