Հիմնադրվել է «WebԾիրան» համահայկական կինոփառատոնը30 սեպտեմբերի 2011 - 16:46 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և Webtv.am ինտերնետ հեռուստատեսությունը հիմնել են «WebԾիրան» համահայկական կինոփառատոնը, որը կմեկնարկի նոյեմբերի 15-ին և կավարտվի դեկտեմբերի 25-ին: Կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ: Յուրաքանչյուր ֆիլմ վերը նշված ինտերնետ հեռուստատեսությամբ ցուցադրվելու է 5 օր անընդմեջ, և այդ ընթացքում տեղի է ունենալու ինտերնետ քվեարկություն հեռուստատեսության կայքում: Սահմանված է 2 մրցանակ. «WebԾիրան» գլխավոր մրցանակը` 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և խրախուսական մրցանակ` 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: «WebԾիրան» համահայկական կինոփառատոնին կարող են մասնակցել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր հայ կինոռեժիսորները: Մրցույթին կարող են ներկայացվել մինչև 20 րոպե տևողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների` խաղարկային, վավերագրական, անիմացիոն և այլն: «WebԾիրան» համահայկական կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը կարող են նկարահանված լինել ցանկացած տեխնիկական միջոցով: Արդյունքները հրապարակվելու են դեկտեմբերի 25-ին, մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |