Ուրուգվայում Հայաստանի անկախության տոնի առթիվ մարվել է ՀՀ 20-ամյակին նվիրված փոստային կնիքը

Ուրուգվայում Հայաստանի անկախության տոնի առթիվ մարվել է ՀՀ 20-ամյակին նվիրված փոստային կնիքը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Մոնտեվիդեոյում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի և Ուրուգվայում ՀՀ պատվո հյուպատոս Ռուբեն Աբրահամյանի անունից կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին:

Միջոցառմանը ՀՀ դեսպանին և ՀՀ պատվո հյուպատոսին իրենց շնորհավորանքները հայտնել են Ուրուգվայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Դիեգո Կանեպան, Մոնտեվիդեոյի քաղաքապետի պաշտոնակատար Մարիա Սալա Ռիվերոն, Ուրուգվայի կառավարության ու խորհրդարանի անդամներ, արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Մոնտեվիդեոյում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և պատվո հյուպատոսներ:

Ընդունելությանը ներկա էին երկրի կրթական և մշակութային ոլորտի, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ուրուգվայահայ կառույցների ներկայացուցիչներ, գործարարներ, արվեստագետներ, լրագրողներ:

Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ ՀՀ դեսպանին շնորհավորական ուղերձ էին հղել Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան և Ազգային սենատի նախագահ Դանիել Աստորին:

Մոնտեվիդեոյում կայացած հանդիսության ընթացքում երկրի Պետական փոստի նախագահ Սոլանժ Մորեյրան և ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը կատարեցին Հայաստանի 20-ամյակին նվիրված փոստային կնիքի մարման պաշտոնական արարողությունը:

Միջոցառմանն ելույթներ ունեցան դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, ՀՀ պատվո հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը, Պետական փոստի նախագահ Սոլանժ Մորեյրան, Զբոսաշրջության փոխնախարար Լիլիան Քեշիշյանը, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---