Լևոն Տեր-Պետրոսյան. Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը պրոբլեմ է միայն Սերժ Սարգսյանի համար

Լևոն Տեր-Պետրոսյան. Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը պրոբլեմ է միայն Սերժ Սարգսյանի համար

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր այսօրվա ելույթում հանրահավաքի ժամանակ անդրադարձել է վերջին օրերին շրջանառվող լուրերին՝ քաղաքական դաշտ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին:

«Ինձ համար սա շինծու թեմա է, որովհետև բանական մարդու համար Ռոբերտ Քոչարյանն արդեն մարած քարտ է: Նա քաղաքական գործիչ չէ և երբեք չի եղել»,- նշել է ՀԱԿ առաջնորդը:

Տեր-Պետրոսյանն իր սխալն էլ է տեսնում այդ հարցում, քանզի «մեր իշխանության մեջ մտավ, հիմա նա խոսում է իր վերադարձի հնարավորության մասին»:

ՀԱԿ առաջնորդը նաև նշել է, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է նաև ոչ խելամիտ քայլեր անել, որից մեկը նրա երեկվա հայտարարությունն է: «Դա մեզ համար պրոբլեմ չէ, և եթե պրոբլեմ է` միայն պրոբլեմ է Սերժ Սարգսյանի համար: Հարյուր տոկոսով համոզված եմ, որ Դաշնակցությունը երբեք չի մտնի ուրիշի արյունը թափած ուժի տակ, նույնը չի անի ԲՀԿ-ն: Նրանք հիմար չեն, որ իրենց անունը կապեն Ռոբերտ Քոչարյանի հետ: Կարող է Վարդան Օսկանյանը եղբայրանալ Քոչարյանի հետ, դա հասկանալի է: Ես այս թեման ավարտեցի և այլևս չեմ անդրադառնա Քոչարյանին»,- ամփոփել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Օրերս Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ հնարավոր է վերադառնա քաղաքական դաշտ:

Երեկ երեկոյան ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը վերածվել է անընդհատ հանրահավաքների, որոնք պետք է տևեն 7 օր: Գիշերը մարդիկ վրաններով մնացել են Ազատության հրապարակում: Ոստիկանությունը այս հանրահավաքը համարում է ոչ արտոնված:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---