Իրանը միջուկային զենք չունի և չի ունենա, կարծում է արևմտյան փորձագետը

PanARMENIAN.Net - Իրանը միջուկային զենք չունի և առաջիկայում չի ունենա: Այդ մասին կարելի է համոզմունքով ասել առնվազն մեկ տարի ժամկետում: Այդ մասին ասվում է երկուշաբթի օրը Սպառազինությունների նկատմամբ վերահսկողության կողմնակիցների ասոցիացիայի կողմից տարածված գրությունում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Աշխատանքի հեղինակը ամերիկացի փորձագետ Մարկ Ֆիցպատրիկն է, որը գլխավորում է Լոնդոնում Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտում միջուկային զենքի չտարածման և զինաթափման ծրագիրը: Ըստ նրա, ամեն ինչ հանգեցնում է նրան, որ Արևմուտքի քաղաքական գործիքները երբեք թույլ չեն տա ստեղծել և իրականացնել միջուկային ծրագիր:

«Ամերիկյան քաղաքական գործիքների համադրությունը կարող է զերծ պահել Իրանին պոտենցիալ հնարավորությունների և իրական զենքի միջև սահմանը հատելուց»,- հայտարարել է նա:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---