Ջովանի Տրապատոնի. Անդորրայի հետ խաղում մեզ արդյունք է պետք, և մեզ համար միևնույն է` ինչպես կհասնենք դրան

Ջովանի Տրապատոնի. Անդորրայի հետ խաղում մեզ արդյունք է պետք, և մեզ համար միևնույն է` ինչպես կհասնենք դրան

PanARMENIAN.Net - Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին նշել է, որ իր համար միևնույն է, թե նրա թիմն ինչպես է հոկտեմբերի 7-ին հասնելու դրական արդյունքների EURO- 2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում Անդորրայի հետ խաղում:

Իտալացի մասնագետը նաև հաղորդել է, որ չի բացառում մեկնարկային կազմում երկու հարձակվողների հետ խաղի տարբերակը:

«90 րոպե անց խաղն ավարտվում է, իսկ արդյունքը մնում է: Մեզ միայն հաղթանակ է պետք: Մենք պետք է հսկենք հակառակորդի յուրաքանչյուր սխալը, յուրաքանչյուր հիմար սխալը: Անդորրայի հետ մենք կարող ենք խաղալ երկու հարձակվողով, և դեռ երկուսը մնում են պահեստայինների կազմում»,- Տրապատոնիի խոսքերը հաղորդում է sport-express.ru-ն:

Տրապատոնիի սաների հետ Հայաստանի հավաքականը խաղալու է հոկտեմբերի 11-ին: Տվյալ պահին Իռլանդիան առաջ է Հայաստանից միայն մեկ միավորով: Վարդան Մինասյանի սաները B խմբում 14 միավորով 3-րդ տեղում են, Իռլանդիան ունի 15 միավոր, իսկ Ռուսաստանը` 17 միավոր:

12  03.10.11 - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզումը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---