Ucom և iCON ընկությունները միավորվում են Ucom ապրանքանիշի ներքո

Ucom և iCON ընկությունները միավորվում են Ucom ապրանքանիշի ներքո

PanARMENIAN.Net - Այսօր «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և «Այքան Քոմյունիքեյշնս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը համատեղ ասուլիսում հայտնեցին «Յուքոմ» ապրանքանիշի ներքո երկու ընկերությունների միավորման մասին։

Ինչպես նշեց Հայկ Եսայանը, եթե նախկինում «Յուքոմը» միայն ֆիքսված եղանակով էր ծառայություններ առաջարկում, այժմ արդեն միավորվելով Այքանի հետ՝ WiMax տեխնոլոգիաների շնորհիվ՝ կառաջարկի նաև իր բաժանորդներին անլար ինտերնետ կապի ծառայություններ։ «Յուքոմի» բաժանորդներից շատերը ցանկանում էին ունենալ արագագործ ինտերնետ ոչ միայն տանը և աշխատավայրում, այլև այլընտրանքային շարժական կապ դրսում և ամենուր։ Միավորվելով մենք կունենանք նոր լուծումներ և նոր առաջընթաց։»,- ասաց Հայկ Եսայանը։

Ըստ նրա, տեխնիկական վերազինման ավարտից հետո՝ երեք ամիս անց, ընկերությունները վերջնական կմիավորվեն։ Րաֆֆի Քասարջյանը նշեց, որ առայժմ որոշ ժամանակով անցնում է հանգստի ։

Երկու ընկերությունները դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի «Այքան Քոմյունիքեյշնս»-ի բաժանորդները 100%-ով անցնեն «Յուքոմ» ընկերության տրամադրության տակ։

Ըստ Հայկ Եսայանի, այսօրվանից արդեն երկու ընկերությունների բաժանորդները կարող են օգտվել բոլոր ծառայություններից։

WiMax տեխնոլոգիաներով «Այքան Քոմյունիքեյշնս»-ը ծածկում է Երևանի 75%-ը, իսկ ընկերության անլար ցանցը ծածկում է գրեթե ողջ մայրաքաղաքը և ունի 4000 բաժանորդ։

Ucom ընկերությունը մատուցում է Երևանում հեռահաղորդակցության ծառայություններ և ունի մայրաքաղաքում 95 % ցանցի ծածկույթ։ Ucom ընկերությունն ունի 10 000 ոչ կորպորատիվ և 1200 կորպորատիվ բաժանորդ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---