Հայաստանում գործարկվել է www.euro2012.am նոր կայքը` նվիրված 2012-ի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանում գործարկվել է www.euro2012.am նոր կայքը` նվիրված 2012-ի Եվրոպայի առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայաստանում գործարկվեց www.euro2012.am նոր մասնագիտացած կայքը` նվիրված 2012-ի Եվրոպայի առաջնությանը:

«Մոտ մեկ տարի ոչ միայն Եվրոպայի, այլ նաև ամբողջ աշխարհի ֆուտբոլային հասարակությունն ապրելու է այդ ֆուտբոլային տոնի սպասումով: Այս կայքի բացման որոշումն ընդունված էր նաև հաշվի առնելով մեր ֆուտբոլիստների վերջին հաջողությունները, Եվրո-2012-ի ընտրական փուլում ցուցադրած հիանալի խաղը: Այդ ամենը մեզ հույս է ներշնչում, որ հաջորդ ամառ Ուկրաինայի և Լեհաստանի դաշտերում մենք կտեսնենք նաև մեր հավաքականը», - նշում է նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Ինչպես նշում է ղեկավարը, նախագծի հեղինակները կփորձեն Euro2012.am-ը հայրենի ֆուտբլասերների համար դարձնել հնարավորինս հետաքրքիր: Արմեն Մարտիրոսյանի խոսքով, կայքում ֆուտբոլի երկրպագուները կգտնեն ամենաթարմ նորություններն ինչպես Հայաստանի հավաքականի, այդպես էլ թիմի մրցակիցների մասին: Նաև ընթերցողները կտեղեկանան այլ ընտրական խմբերում պայքարի մասին, կծանոթանան Եվրո-2012-ին մասնակցող հավաքականներին և ընդունող քաղաքներին ու մարզադաշտերին:

Նախագծի ղեկավարի խոսքով, կայքում ներկայացվելու են նորություններ լավագույն եվրոպական ակումբների և ֆուտբոլիստների մասին, գոլերի և խաղերի ամենահետաքրքիր պահերի տեսակրկնությունները: Մեծ նշանակություն է տրվելու ընթերցողների հետ կապին, ստեղծվելու են ֆուտբոլային իրադարձությունների և Եվրո-2012-ի մասին մտքերի փոխանակման համար բոլոր անհրաժեշտ պայմանները:

«Այսպիսով, ֆուտբոլասերները իրենց ձեռքը կպահեն եվրոպական ֆուտբոլի զարկերակի վրա», - նշում է Արմեն Մարտիրոսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---