Լևոն Հայրապետյան.Մակեդոնիան լավ թիմ է և մենք պետք է շատ ուշադիր խաղանք

Լևոն Հայրապետյան.Մակեդոնիան լավ թիմ է և մենք պետք է շատ ուշադիր խաղանք

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիկները ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում նախապատրաստվում են Եվրո-2012թ. ընտրական փուլի Մակեդոնիայի հետ խաղին: PanARMENIAN.Net ի թղթակիցը զրուցել է պաշտպաններ Վարազդատ Արոյանի և Լևոն Հայրապետյանի հետ: Ֆուտբոլիստներն ասել են, որ այս պահին մտածում են միայն Մակեդոնիայի հետ խաղի մասին:

«Իհարկե, մենք ամեն ինչ կանենք հաղթելու համար: Ես չեմ մասնակցել առաջին խաղին Մակեդոնիայում, որն ավարտվեց 2:2 հաշվով,սակայն, կարող եմ ասել, որ մակեդոնացիները լավ թիմ ունեն: Մենք պետք է շատ ուշադիր խաղանք»,-ասել է Հայրապետյանը:

Ըստ Արոյանի, որը հավաքականի կազմում մասնակցել է միայն մեկ ընկերական խաղի, ասել է, որ հավաքականն ամեն ինչ կանի հաղթանակի հասնելու համար: «Ես վստահ եմ, որ բոլոր տղաները բոլոր ջանքերը կգործադրեն երեք միավոր վաստակելու համար: Չգիտեմ, թե որ տեղը մենք կզբաղեցնենք խմբում, սակայն, կարծում եմ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կարող է դուրս գալ B խմբից»:

Խմբից դուրս գալու մասին աշխատում է չմտածել նաև Հայրապետյանը, որը խոստովանել է, որ Մակեդոնիայի հետ հանդիպումից հետո միայն նրանք կտրամադրվեն Իռլանդիայի հետ վերջին հանդիպմանը և կմտածեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատվածի մասին:

12  03.10.11 - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզումը
21  Ազգային հավաքականի դեմքերը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---