ԹՈՒՐՔԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ՓԱՐԻԶՈՒՄ ԲԱՑՎԱԾ ԿՈՄԻՏԱՍԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՈՏ

PanARMENIAN.Net - Նախօրեին Թուրքիայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել Փարիզում բացված Կոմիտասի հուշարձանի մոտ, որը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, թուրքական «Միլլիեթ» թերթը հաղորդել է, որ ցույցի կազմակերպիչները հանդես են եկել հայտարարությամբ` կոչ անելով այն անձանց, ովքեր ցանկանում են ուսումնասիրել պատմությունը, օգտվել թուրքական կամ խորհրդային արխիվներից, որոնք վկայում են, որ «20-րդ դարի սկզբին Անգլիան, Ֆրանսիան եւ Ցարական Ռուսաստանը Օսմանյան Կայսրությունը մասնատելու նպատակով հրահրել են հայերին»: «Հայ անջատողականները կոտորած իրականացրեցին, օսմանցիներն էլ պատասխանեցին նույն ձեւով եւ արտաքին միջամտության արդյունքում երկու ժողովուրդն էլ մարդկային կուրուստ ունեցավ», - ասվում է Թուրքիայի աշխատավորական կուսակցության հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---