Ժիրայր Սեֆիլյան. ՀԱԿ-ը որպես ընդդիմություն գտած է իշխանությունների համար

Ժիրայր Սեֆիլյան. ՀԱԿ-ը որպես ընդդիմություն գտած է իշխանությունների համար

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) որպես գլխավոր ընդդիմադիր ուժ լիովին ձեռնտու է գործող իշխանություններին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: «Այս ընդդիմադիր ուժը գտած է նրա համար»,- հավելել է նա»: Սեֆիլյանի խոսքով, Սերժ Սարգսյանը փորձում է ընդդիմադիր դաշտում այնպիսի ուժեր ունենալ, որոնք ամբողջությամբ ենթարկվում են նրան, և «Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական միավորումը լիովին ներառվում է այդ գաղափարախոսության մեջ»: Նա նաև հավելել է, որ ցանկացած այլ քաղաքական ուժ գաղափարական առավելություն կունենար իշխանությունների նկատմամբ, բացի ՀԱԿ-ից, քանի որ ՀԱԿ վերնախավը «շատ խոցելի է և Սերժ Սարգսյանը ցանկացած պահի կարող է խայտառակել կամ գնել նրանց»:

Սեֆիլյանը նշել է, որ նա նախազգուշացրել է ՀԱԿ ղեկավարությանը երկխոսության գործընթաց չսկսել իշխանությունների հետ, զգուշացրել, որ չմտնեն այդ ճահիճը, չմտնեն խաղի մեջ, որի կանոններն առաջարկվել են «գործող բռնապետի» կողմից:

Ինչ վերաբերվում է գալիք խորհրդարանական ընտրություններին, ապա Սեֆիլյանը կարծում է, որ Տեր-Պետրոսյանը ցանկանում է ապագա խորհրդարան մտցնել իր շրջապատը, իսկ հետո հեռանալ մեծ քաղաքականությունից: Միաժամանակ նա նշել է, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ կանի, որպեսզի ՀԱԿ-ը գալիք ընտրություններին գնա հնարավորինս թուլացած և որպեսզի Տեր-Պետրոսյանը խնդրի նրան թույլ տալ ՀԱԿ-ին մտնել խորհրդարան:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-իշխանություն քաղաքական երկխոսության գործընթացին, ապա Սեֆիլյանը հայտարարել է, որ այն շուտով վերսկսվելու է և հավելել, որ «հավատում եմ, որ մի օր մենք բանակցությունների սեղանի շուրջ կտեսնենք Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---