Հայ կանայք ռեկորդ են սահմանում արհեստական վիժումների քանակով, գտնում է բժիշկ-գինեկոլոգը![]() 6 հոկտեմբերի 2011 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Հայ կանայք ռեկորդ են սահմանում հղիության արհետսական ընդհատումների քանակով: Ւնչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է մանկաբարձ-գինեկոլոգ Դոնարա Ալագյոզյանը, «կան կանայք, որոնք անցանկալի հղիության ընդհատման համար ավելի քան 20 արհեստական վիժում են կատարում»: «Աբորտը կնոջ համար մեծ սթրես է, ոչ բոլոր մարզերում են անհրաժեշտ միջոցներ ստեղծում արհեստական վիժումից հետո կնոջ օրգանիզմի վերականգնման համար»,-ասել է նա: Այդ համատեքստում նա նշել է, որ դա կարող է լուրջ բարդությունների պատճառ հանդիսանալ աբորտից հետո: Նա նշել է, որ մարզերից շատերում չկան համապատասխան պայմաններ նորմալ աբորտի համար: Ըստ նրա, լինում են դեպքեր, երբ կանանց նույնիսկ ցավազրկող չեն տալիս հղիության արհեստական ընդհատումից առաջ: Բացի այդ, բժիշկը նշել է, որ հայ կանանց շրջանում վերջերս բավականին վտանգավոր միտում է նկատվում, երբ տան պայմաններում, առանց բժշկի հետ խորհրդակցելու դեղորայքային աբորտ է իրականացվում: Նա հայտնել է, որ այսօր դեղատներում վաճառվում են դեղամիջոցներ, որոնց օգնությամբ կարելի է ընդհատել անցանկալի հղիությունը, ինչը, սակայն, կարող է անցանկալի և շատ վտանգավոր հետևանքների հանգեցնել: Բժիշկը նշել է, որ նման պրեպարատները կարելի է ընդունել միայն բժիշկի դեղատոմսով: Մասնավորապես, հայ կանայք փորձում են ընդհատել անցանկալի հղիությունը «Սայտոտեկ» դեղամիջոցի օգնությամբ, որն իրականում նախատեսված չէ դրա համար և որի կիրառումը կարող է վտանգավոր լինել: Դոնարա Ալագյոզյանը հայտնել է նաև, որ ավելցել է աբորտների քանակը դեռահասների շրջանում: Ըստ նրա, դրա հիմնական պատճառը սեռական դաստիարակության բացակայությունն է: Նա նշել է նաև, որ դեռահասների շրջանում աբորտների քանակի մասին վիճակագրություն, ցավոք, չկա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |