Նիկոլյա Սարկոզին ու Սերժ Սարգսյանը Երևանում բացել են Օգյուստ Ռոդենի արձանը

Նիկոլյա Սարկոզին ու Սերժ Սարգսյանը Երևանում բացել են Օգյուստ Ռոդենի արձանը

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Նիկոլյա Սարկոզին Երևանի Ֆրանսիայի հրապարակում բացեցին մեծանուն ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի «Ժյուլ Բաստյեն Լեպաժ» քանդակը: Բացման արարողությանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել մեծանուն ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանի բացմանը: «Օգյուստ Ռոդենի հեղինակած այս վեհաշուք նվերն ու Սարկոզիի այցը կխորհրդանշեն հայ և ֆրանսիացի ժողովրդների հավերժ բարեկամությունը»,-ասել է ՀՀ նախագահը: Նա ասել է, որ Ռոդենի արձանն այսուհետ կզարդարի Ֆրանսիայի հրապարակը, որը շրջապատված է մեծանուն հայերի անունը կրող փողոցներով և որտեղ խոյանում են հայ արվեստի երախտավորների արձանները: Սարգսյանը նշել է, որ թե հայաստանաբնակ հայերը, թե սփյուռքահայերը հատուկ համակրանք են տածում Ֆրանսիայի, նրա մշակույթի ու արժեհամակարգի հանդեպ: Նախագահը նշել է, որ հայ-ֆրանսիական կապերը վաղեմի պատմություն ունեն՝ պատմելով, որ Կիլիկյան թագավորության ժամանակ հայ և ֆրանսիական թագավորական ընտանիքները կապված են եղել նույնիսկ ընտանեկան կապերով: Նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային այն բանի համար, որ նա ապաստան տվեց հարյուր հազարավոր հայ փախստականներին Ցեղասպանությունից հետո, որ ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրության գործողությունները, ցեղասպանություն ճանաչելով դրանք: Սերժ Սարգսյանը նաև անդրադարձել է Ֆրանսիայի մոտ կես միլիոն կազմող հայ համայնքին՝ նշելով, որ ֆրանսահայերը սիրում են իրենց նոր հայրենիքը, ինտեգրվել են նրա հասարակությանը և անուրանալի ավանդ ունեն Ֆրանսիայի կյանքում:

Նախագահը նշել է նաև, որ առավոտյան նախագահները մասնակցել են Երևանում Շառլ Ազնավուրի կեցավայրի հանդիսավոր բացմանը: Նա ասել է, որ Հայաստանն ի դեմս Ֆրանսիայի ունի մի բարեկամի, որը սատարում է ղարաբաղյան կարգավորմանը, աջակցել է 1988թ. երկրաշարժի ժամանակ: «Աստված պահի Ֆրանսիան և կեցցե հայ-ֆրանսիական բարեկամությունը»,-ավարտել է իր խոսքը Սերժ Սարգսյանը:

Իր հեթրին Սարկոզին կարևորել է հայ համայնքի դերը, անդրադարձել ժողովրդների միջև հարաբերություններին, որոնք իրենց արմատներով գնում են դարերի խորքը: «Կեցցե Հայաստանը, կեցցե Ֆրանսիան, կեցցե մեր եղբայրությունը»,-ասել է Սարկոզին:

15  07.10.11 - Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների ելույթը և Ռոդենի արձանի բացումը Ֆրանսիայի հրապարակում
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---