ԴիջիԹեք 2011. Այսուհետ հնարավոր է դառնալ նախագահ և փոխել ՀՀ օրենքները Hayland.am-ում

ԴիջիԹեք 2011. Այսուհետ հնարավոր է դառնալ նախագահ և փոխել ՀՀ օրենքները Hayland.am-ում

PanARMENIAN.Net - Հայլենդ սոցիալական ցանցը ԴիջիԹեք 2011 տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայանում է իր նոր սոցիալական-քաղաքական «Ուրիշ Հայաստան» խաղով, որը ցանցում մեկ օր է, ինչ գործարկվել է:

Խաղին կարող է մասնակցել Հայլենդի յուրաքանչյուր օգտագործող: Յուրաքանչյուր խաղացող կարող է ցանկության դեպքում ստեղծել կուսակցություն, ընդգրկվել 131 ԱԺ պատգամավորների շարքերը և անգամ դառնալ նախագահ: Հայլենդ նախագծի ղեկավար Արտաշես Մկրտչյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ներկայացրեց խաղը.

«Մասնակցելով խաղին հնարավոր է ազատ արտահայտել քաղաքական կարծիքներ, կազմել օրենքներ ու նախագծեր, միավորել համախոհներին, դառնալ պատգամավոր և նախագահ: Խաղի ընդհանուր տևողությունը 2 ամիս է»,- ասաց նա:

«Ուրիշ Հայաստան» խաղը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Խաղի կարգախոսն է՝ «Սա այն Հայաստանը չէ, որտեղ դու ապրում ես, սա այն Հայաստանն է, որը դու ես ստեղծում»:

Խաղի ամենակարևոր հատկությունն այն է, որ այն պարզապես կարծիքներ և օրենքներ մշակելու տեղ չէ: Արտաշես Մկրտչյանի խոսքով այն իրական հնարավորություն է փոխել երկրի ապագան: Խաղի յուրաքանչյուր շրջանում ընդունված օրենքները համախմբվում են և դիտարկման են ուղարկվում ՀՀ Ազգային Ժողով:

Հայլենդ նախագիծն ունի շուրջ 126.000 օգտագործող, որից ակտիվ են 70.000-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---