«ԴիջիԹեքի»-ի «էժան» բուֆետն ու «չլսված արագ» ինտերնետը ցուցահանդեսի «վառ ավանդույթն են»

«ԴիջիԹեքի»-ի «էժան» բուֆետն ու «չլսված արագ» ինտերնետը ցուցահանդեսի «վառ ավանդույթն են»

PanARMENIAN.Net - «ԴիջիԹեք 2011»-ը տարբերվում է բոլոր նախորդ «ԴիջիԹեքներից», քանի որ 115 ընկերություն է ներկայացել, 70%-ով ավելի նախորդ տարվանից, էլ չեմ ասում որ բլոգերների համար տաղավար կա, Արցախի տաղավար կա և այլ բազմապիսի կազմակերպչական բաներ են բարեփոխվել։

Սակայն «ԴիջիԹեք»-ը անհասկանալի պատճառներով «ավանդույթ է» դարձրել մշտական դանդաղ ու միանալու համար գրեթե անհնար ինտերնետը։ Այս փաստն ամոթալի է, չէ՞ որ ասում են «ԴիջիԹեքը» տարվա ամենախոշոր ու նշանավոր ՏՏ իրադարձությունն է, էլ չեմ ասում՝ ՎիվաՍելի «պլատինե» հովանավորության ու այլ ինտերնետ մատակարարների՝ Ucom, GNC Alpha ներկայության մասին:

«ԴիջիԹեք 2011»-ի ժամանակ տեսանելի էին մոտ 10 Wi-Fi ցանցեր, որոնցից 7-ը գաղտնաբառ էին պահանջում, իսկ ազատները՝ ՎիվաՍելի և Ucom-ի չէին միանում կամ եթե միանում էին, ապա speed test-ը error էր գրում, իսմ 30Կբ-անոց ֆայլը՝ Fail to attach էր լինում (անհնար կցել)։

Այսքանից հետո ինչպե՞ս լրագրողները օպերատիվ լուսաբանեն միջոցառումը։ Իհարկե, ապահովված էր ցուցահանդեսի տեղեկատվական գործընկերների առկայությունը, սակայն թե ինչպես այդ տեղեկատվական գործընկերները պիտի նյութեր գրեն և օնլայն հրապարակեն, հայտնի է միայն նրանց «Wi-Fi բռնելու ճիգերին»։

Դե իսկ «ԴիջիԹեքի» մյուս ծայրահեղությունը, որն ամեն տարի ավելի արմատացնում է իր «ավանդույթ» լինելը՝ բուֆետն է։ Մեկ սովորական երշիկով, լոլիկի բարակ շերտով բուտերբրոդն արժե 700 դրամ, դե իսկ բնական և չբնական «թունավոր» հյութերը 300 դրամ, և վերջապես հայերի սիրելի սուրճը՝ 200 դրամ։

Ամեն տարի բոլորը բողոքում են այս երկու խնդիրների առկայությունից՝ մշտապես արժանանալով լուռ արհամարհանքի։

Լուսինե Պառավյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---