Անդրանիկ Հակոբյան. Բռնցքամարտի ԱԱ կազմակերպիչները չէին ցանկանում, որ Բաքվում ծածանվի հայկական դրոշը10 հոկտեմբերի 2011 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Ա նդրանիկ Հակոբյանը (75լգ ք/կ), որը Բաքվում կայացած աշխարհի առաջնության շրջանակներում Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց, PanARMENIAN. Net-ի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ իրեն հաջողվեց գրեթե անհնարինը: «Ես կարողացա հաղթել երեք մենամարտերում, ամեն անգամ առավելություն ունեի մրցակիցների հանդեպ: Սակայն, կիսաեզրափակիչ դուրս գալու համար մենամարտում մրցավարները հաղթանակը շնորհեցին մրցակցին, քանի որ առաջնության կազմակերպիչները չէին ցանկանում, որ Բաքվում ծածանվի հայկական դրոշը: Երրորդ ռաունդում իմ մրցակցի հարվածները գրեթե նպատակին չէին հասնում, սակայն, չգիտես ինչու, նա հաղթող ճանաչվեց: Իսկ մինչ այդ հավասար պայքար էր գնում»,-ասել է Հակոբյանը: Ըստ մարզիկի, չնայած նրան, որ բռնցքամարտիկների կողքին միշտ կային անվտանգության աշխատակիցներ, սակայն մարզիկները լարված էին և ռինգ դուրս գալով, չէին կարողանում կենտրոնանալ մենամարտի վրա: «Մեքսիկացու հետ իմ երրորդ մենամարտի ժամանակ տրիբունաներից ինձ վրա քար նետեցին, լավ է, որ ոչ ոք չտուժեց: Մենք չէնք կարող դուրս գալ քաղաք, ինչպես մյուս հավաքականները, բոլորից մեկուսացված էինք ապրում: Անշուշտ, դա չէր կարող հոգեբանորեն չանդրադառնալ մեր վրա»: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |