Երևանում բացվեց զբոսաշրջության միջազգային ֆորումը

PanARMENIAN.Net - Այսօր` հոկտեմբերի 11-ին Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում մեկնարկեց սևծովյան տարածաշրջանի երկրների երկօրյա ֆորումը, որը նվիրված է զբոսաշրջությանը: Ֆորումը կազմակերպել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և Հայաստանի գործարար կանանց միությունը:

Քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն Կարինե Մովսիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ուրախությամբ նշեց, որ ֆորումը հիանալի հնարավորություն կտա քոլեջի դասախոսներին և ուսանողներին կատարել փորձի փոխանակում, ներկայացնել իրենց գիտելիքները, տուրիստական երկրների փորձից դասեր քաղել:

Ֆորումին մասնակցում են Ուկրաինան, Բուլղարիան, Վրաստանը, Ռուսաստանը: Մեծ պատվիրակություն է ժամանել Հունաստանից, քանի որ քոլեջը մեծ համագործակցություն ունի այդ երկրի հետ: Մասնակցում են նաև հայաստանի տարբեր մարզերի գործարար կանայք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---