ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարզաբանում է. Ընկերությունը պարտավորված չէր «ԴիջիԹեքի» տարածքը ապահովել Wi-Fi-ով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարզաբանում է. Ընկերությունը պարտավորված չէր «ԴիջիԹեքի» տարածքը ապահովել Wi-Fi-ով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին PanARMENIAN.Net ը հրապարակել էր կարծիք «ԴիջիԹեք 2011» 7-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի ընթացքում առկա Wi-Fi անլար ինտերնետ կապի որակի և բուֆետի գների մասին։

Ըստ PanARMENIAN.Net ի թղթակցի՝ «ԴիջիԹեք 2011»-ի ժամանակ տեսանելի էին մոտ 10 Wi-Fi ցանցեր, որոնցից 7-ը գաղտնաբառ էին պահանջում, իսկ ազատները՝ ՎիվաՍելի և Ucom-ի չէին միանում կամ եթե միանում էին, ապա speed test-ը error էր գրում, իսմ 30Կբ-անոց ֆայլը՝ Fail to attach էր լինում (անհնար է կցել)։ Այս ամենը անհնար էր դարձնում լրագրողների՝ ցուցահանդեսի օպերատիվ լուսաբանումը սեփական նեթբուքերով։

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հրապարակված կարծիքի վերաբերյալ պարզաբանումներ է ուղարկել, հայտնելով, որ «ԴիջիԹեք-2011» ցուցահանդեսի ընթացքում ընկերությունը ինտերնետ հասանելիություն էր ապահովում 18 մետր շառավղով` իր տաղավարի տարածքում և հարակից գոտում, ներբեռնման և վերբեռնման համապատասխանաբար` մինչև 40 Մբ/վրկ և 15 Մբ/վրկ արագությամբ:

Բացի դրանից, ցուցահանդեսի այցելուներին ընձեռված էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի տաղավարում տեղադրված 10 նեթբուք համակարգիչների միջոցով ինտերնետից անվճար և առանց սահմանափակման օգտվելու հնարավորություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը չէր ստանձնել որևէ պարտավորություն ինտերնետ հասանելիություն ապահովել ցուցահանդեսի ամբողջ տարածքում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---