Panasonic-ը թողարկելու է բիզնես Android պլանշետներ

Panasonic-ը թողարկելու է բիզնես Android պլանշետներ

PanARMENIAN.Net - Panasonic Ճապոնիա ընկերությունը ներկայացրել է երկու Android օպերացիոն համակարգով աշխատող պլանշետային համակարգիչներ, որոնք անվանել են BizPad։

BizPad JT-580VT-ը 7 դյույմ LCD էկրան ունի, իսկ JT-581VT-ը՝ 10 դյույմ։ Երկու պլանշետներն էլ աշխատում են Android 3.2 տարբերակով և նրանց թիրախն են գործարարները։ Այս մասին գրում է TechCrunch-ը։

Երկու սարքերն էլ ունեն մի քանի նման հատկություններ՝ նրանք ջրադիմացկուն են, հարվածակայուն և անփոշեթափանց։ Օրինակ, Panasonic-ն ասում է, որ JT-581VT-ը կարող է դիմանալ մինչև 80 սմ կաթիլին, իսկ մյուս մոդելը՝ մինչև 123սմ։

Երկու պլանշետներն էլ ունեն փոխարինվող մարտկոց, USB մուտք, GPS համակարգ, 1GB օպերատիվ հիշողություն (RAM)։ 7 դյույմ մոդելն ունի 5 մեգապիքսել ֆոտոխցիկ, իսկ 10 դյույմ մոդելը՝ 1,3 մեգապիքսել։ Նախատեսվում է երկու BizPad պլանշետները շուկա հանել 2011-ի դեկտեմբեր և 2012 հունվար ամիսներին։ Panasonic ընկերությունը դեռևս ոչ մի տեղեկություն չի տարածում, թե որքան կարժենան պլանշետները և արդյո՞ք հասանելի են լինելու այլ երկրների համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---