«Ժառանգությունը» չի բացառում սեփական հանրահավաքներ հրավիրելու հավանականությունը

«Ժառանգությունը» չի բացառում սեփական հանրահավաքներ հրավիրելու հավանականությունը

PanARMENIAN.Net - «Ժառանգությունը» կարող է նույնպես հանրահավաքներ հրավիրել, ինչպես նաև մի շարք այլ ակցիաներ կազմակերպել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը: Ըստ նրա, այժմ կուսակցությունը նախաձեռնել է մի շարք հանդիպումներ քաղաքացիների հետ մարզերում և մայրաքաղաքում՝ ծանոթանալու հետ տիրող տրամադրություններին, «զգալու համար հասարակության պատվերը»: Խուրշուդյանը նշել է, որ հանրությունը «Ժառանգությունից» առավել ակտիվ գործողություններ է ակնկալում: Նա կոչ է արել հանդիպումներն ընտրողների հետ չշաղկապել առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ՝ նշելով, որ նման հանդիպումները «Ժառանգության» համար կանոնավոր բնույթ են կրում: Նա այնուամենայնիվ նշել է, որ «բնականաբար, ընտրությունները չեն կարող չանդրադառնալ քաղաքական գործընթացների վրա»:

Խուրշուդյանը նաև անդրադարձել է այլ քաղաքական ուժերի հետ հանդիպմանը: Ըստ նրա, «Ժառանգությունը» միշտ բաց է համագործակցության համար այն ուժերի հետ, որոնք կիսում են կուսակցության հայացքները երկրում տիրող իրավիճակի մասին և ցանկանում են գտնել առկա խնդիրների լուծումները: Խուրշուդյանը նշել է,որ «Ժառանգությունը» միշտ կողմ է եղել ընդդիմության ջանքերին:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---