Մոսկվացիների մեկ երրորդը բացասաբար է վերաբերվում եկվորներին

PanARMENIAN.Net - Մոսկվացիների մեկ երրորդը բացասաբար է վերաբերվում եկվորներին արտերկրից ու ՌԴ այլ շրջաններից: Ինչպես գրում է «Մոսկովսկիե նովոստին», նման տվայլներ է ստացել Մոսկվայի կառավարությունը փակ հարցման արդյունքում:

Ըստ 2010թ. անցկացված հարցումների, միգրացիայի խնդիրը մոսկվաբնակներին ավելի շատ է մտահոգում, քան գործազրկությունը, վատ էկոլոգիան ու կոռուպցիան: Հարցվածների շուրջ 17 տոկոսը «ԱՊՀ երկրներից միգրանտների հոսքն» է անվանել առաջնային խնդիր:

Ինչպես «Մոսկովսկիե նովոստի»-ին է հայտարարել «Սովա» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Վերխովսկին, Մոսկվայի տվյալները մոտ են համառուսաստանյան տվյալներին: Ըստ նրա, Ռուսաստանի բնակչության մոտ 35 տոկոսը բացասաբար է վերաբերվում միգրանտներին: Ընդ որում, 2009թ. Հանրային պալատի անդամ Ալլա Գերբերը պնդում էր, որ միգրանտներին բացասաբար է վերաբերվում բնակչության 90 տոկոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---