iPhone 4S-ը սահմանեց ռեկորդ՝ վաճառվելով երեք օրում 4 միլիոն օրինակով

iPhone 4S-ը սահմանեց ռեկորդ՝ վաճառվելով երեք օրում 4 միլիոն օրինակով

PanARMENIAN.Net - Վերլուծաբանների կանխատեսումները իրականացան։ Apple ընկերությունն այսօր հայտնեց, որ iPhone 4S-ն իր վաճառքի մեկնարկի պահից սկսած՝ ընդամենը երեք օրում, վաճառվել է մոտ 4 միլիոն օրինակով։ Ընկերությունը հայտնել է նաև, որ ավելի քան 25 միլիոն օգտագործող արդեն օգտվում է iOS 5 տարբերակից և որ ավելի քան 20 միլիոն օգտագործող գրանցվել է iCloud ծառայությանը։

iPhone 4S-ը այս պահին հոկտեմբերի 14-ից հասանելի է վաճառքի համար ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում և Մեծ Բրիտանիայում, իսկ հոկտեմբերի 28-ից այն կսկսի վաճառվել ևս 22 երկրում։ Եվս 70 երկրներում այն հասանելի կլինի մինչև տարեվերջ։ Հայաստանում այն նույնպես հասանելի կլինի պաշտոնական ներկայացուցիչ Orange Armenia ընկերության կողմից, սակայն դեռևս անհայտ է, թե երբ։

Apple ընկերությունը ներկայացրեց աշխարհին iPhone-ի նոր տարբերակը հոկտեմբերի 4-ին։ Այն համարվում է iPhone 4-ի արդիականացված տարբերակը։ iPhone 4S-ը աշխատում է A5 պրոցեսորով, ունի բաձր որոշմամբ (Full HD) 8 մեգապիքսել է տեսախցիկ։ iPhone 4S-ը հասանելի է 16Գբ, 32Գբ և 64Գբ տարբերակներով: Այն աշխատում է iOS-ի նոր թարմացմամբ՝ iOS5 համակարգով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---