Յանուկովիչը կոչ է արել Արևմուտքին չմիջամտել Տիմոշենկոյի գործին

Յանուկովիչը կոչ է արել Արևմուտքին չմիջամտել Տիմոշենկոյի գործին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը անտեղի է համարում Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելը՝ գոհացնելու համար օտարերկրացի քաղաքական գործիչներին: Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, այդ մասին ուկրաինացի առաջնորդը հայտարարել է արևմտյան երկրների լրագրողներին Կիևում: Թերթը նշում է, որ հանդիպման ժամանակ Յանուկովիչ բարձրացրել է ձայնը՝ կոչ անելով Արևմուտքին հարգել իր երկիրը: Ուկրաինայի նախագահը, մասնավորապես, հայտարարել է, որ Արևմուտքում կարծես «չեն ցանկանում լսել» նրա խոսքերն այն մասին, որ նա իրավունք չունի միջամտելու դատարանների ու իրավապահ մարմինների աշխատանքին: Յանուկովիչը հավելել է, որ սխալ կլիներ ազատ արձակել Տիմոշենկոյին, քանի որ նրա դեմ նոր քրեական մեղադրանք է հարուցվել: Ըստ նրա, եթե իր դիրքորոշումը խոչընդոտ հանդիսանա Բրյուսել այցելության համար, հոկտեմբերի 20-ին նա «ուղղակի ավելի հեռու կթռչի»:

Ուկրաինայի նախագահն, այնուամենայնիվ, վստահ է, որ կայցելի Բրյուսել, որտեղ մտադիր է ԵՄ իշխանությունների հետ քննարկել ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման մասին ապագա պայմանագիրը: «Մենք գործընկերներ ենք : Եթե հանդիպումն անհրաժեշտ է, ես պատրաստ եմ հանդիպել: Եթե ոչ, կշարունակեմ թռիչքը»,-ասել է Յանուկովիչը՝ նկատի ունենալով 6-օրյա շրջագայությունը Լատինական Ամերիկայում, որտեղ նա կայցելի Կուբա և Բրազիլիա:

Ըստ The Wall Street Journal-ի, հանդիպումն այնուամենայնիվ, կարող է կայանալ, սակայն այլ ձևաչափով՝ նրա հիմնական օրակարգը կդառնա Տիմոշենկոյին ազատ արձակելու հարցը: Յանուկովիչն այդ հարցը Բրյուսելում քննարկել մտադիր չէ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---