Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց ԵԱ ընտրական փուլում

Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց ԵԱ ընտրական փուլում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը Սերբիայում մեկնարկեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Ուելսի ֆուտբոլիստներն արդեն 29-րդ րոպեին 2։0 հաշվով առաջատար էին, բայց Էդգար Հարությունյանի կրկնագոլի շնորհիվ հաշիվը հավասարվեց, իսկ Վարդան Բակալյանը խփեց Հայաստանի հավաքականի հաղթական գոլը։

9-րդ խմբում Սերբիան 2։0 հաշվով հաղթեց Լիտվային և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հայաստանը երեք միավորով երկրորդ տեղում է։

Հոկտեմբերի 19-ին հայ ֆուտբոլիստները խաղալու են Սերբիայի հետ, հոկտեմբերի 22-ին՝ Լիտվայի։

Էլիտ-փուլում խաղալու է 13 թիմ, այդ թվում՝ 2-րդ տեղերը զբաղեցրած 2 լավագույն հավաքականները։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---