Լեռնիկ Ալեքսանյան. Դուրս գալով կոալիցիայից՝ «Բարգավաճ Հայաստանը» կարող է կորցնել իր հեղինակությունը

Լեռնիկ Ալեքսանյան. Դուրս գալով կոալիցիայից՝ «Բարգավաճ Հայաստանը» կարող է կորցնել իր հեղինակությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը Երևանում մամլո ասուլիսում մեկնաբանել է ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև տարաձայնությունների մասին լուրերը։ Նրա խոսքով, ընտրություններից առաջ բոլոր ուժերը և բնականաբար ՀՀԿ-ն ակտիվացնում են իրենց գործողությունները։ Միաժամանակ Ալեքսանյանը հավելել է, որ չի կարծում, որ կոալիցիոն հուշագրում տեղի կունենան ինչ-որ փոփոխություններ։ «Կա կոլալիցիոն հուշագիր և եթե դրանից ինչ-որ մեկը հրաժարվի, նրա հեղինակությունը հասարակության շրջանում կընկնի»,- ասել է նա, բայց միաժամանակ չի բացառել նոր կոալիցիոն հուշագրի հավանականությունը։

Ալեքսանյանը նաև հայտարարել է, որ ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին ոչ մի քննարկում կուսակցության խորհրդում դեռ չի եղել։ Նա նաև իր կարծիքն է հայտնել այդ իրավիճակի մասին, հայտարարելով, որ ցանկանում է, որպեսզի ՀՀԿ-ն հստակեցնի իր հարաբերությունները քաղաքական ուժերի հետ։

«Հրապարակ» թերթի համաձայն, ՀՀԿ գործադիր կոմիտեի նիստում քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հետագա համագործակցության հարցը։ Որոշ հանրապետականներ անընդունելի են համարել այն, որ կոալիցիոն հուշագիրը ստորագրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հրապարակավ հայտարարել գալիք ընտրություններում Սերժ Սարգսյանին աջակցելու մասին և ասում է, որ ԲՀԿ-ն ինքնուրույն կգնա ընտրությունների։ ՀՀԿ գործադիր կոմիտեն որոշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մեկ շաբաթ տալ, որպեսզի նա որոշում ընդունի և հայտարարի Սերժ Սարգսյանի թեկնածությանն աջակցելու մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---