Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը Պոդոլսկում հավաք կանցկացնի ԱԱ-ից առաջ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը Պոդոլսկում հավաք կանցկացնի ԱԱ-ից առաջ

PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը հոկտեմբերի 20-ին մեկնել է Պոդոլսկ, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնելու և մեկնելու է Փարիզ աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Հավաքին մասնակցելու են Վանիկ Ավետիսյանը, Սամվել Գրիգորյանը (69 ք/կ), Տիգրան Մարտիրոսյանը (77 ք/կ), ծանրքաշայիններ Հայկ Հակոբյանը և Ռուբեն Ալեքսանյանը։

Իսկ Առաքել Միրզոյանը (77 ք/կ) և Արայիկ Միրզոյանը(85 ք/կ) պատրաստվելու են աշխարհի առաջնությանը Հայաստանում օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի ղեկավարությամբ։

Հավաքականի հետ Պոդոլսկ են մեկնել գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը, ինչպես նաև Փաշիկ Ալավերդյանը և Ալեքսան Կարապետյանը, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

Փարիզում աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու նոյեմբերի 5-13-ը և խաղարկվելու են Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---