Լրանում է նշանավոր կոնստրուկտոր Բագրատ Իոաննիսյանի 100-ամյակը

Լրանում է նշանավոր կոնստրուկտոր Բագրատ Իոաննիսյանի 100-ամյակը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին լրանում է հայ նշանավոր կոնստրուկտոր, աստղագիտական գործիքաշինության ամենահայտնի դեմքերից մեկի՝ Բագրատ Իոաննիսյանի ծննդյան 100-ամյակը, տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից։

Նրա ղեկավարությամբ պատրաստվել և տեղադրվել են Խորհրդային Միության խոշորագույն աստղադիտակները` 6մ դիտակը Հյուսիսային Կովկասում և 2.6մ դիտակները Ղրիմում և Բյուրականում: Նա հանդիսանում է աստղագիտական գործիքների մի շարք նոր ինքնատիպ կոնստրուկցիաների հեղինակը և առաջինն էր, ով կիրառեց դիտակների տեղակայման ալտազիմուտային համակարգը, որի շնորհիվ նոր հնարավորություններ բացվեցին մեծ աստղադիտակների կառուցման համար:

Իոաննիսյանը սովորել է Լենինգրադի ճշգրիտ օպտիկա-մեխանիկական ինստիտուտում, 1936-85-ին աշխատել է Լենինի անվ. Լենինգրադի օպտիկա-մեխանիկական միավորումում (ЛОМО), 1956-ից եղել է ЛОМО-ի գլխավոր կոնստրուկտոր և խոշոր աստղագիտական սարքերի կոնստրուկտորական բյուրոյի պետ: 1945-56-ին աշխատել է նաև Լենինգրադի պետական օպտիկական ինստիտուտում, 1957-65-ին` ԽՍՀՄ ԳԱ գլխավոր` Պուլկովոյի աստղադիտարանում, որպես աստղագիտական գործիքաշինության բաժնի գլխավոր կոնստրուկտոր: 1957-ին արժանացել է լենինյան մրցանակի: Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով: 1964թ. արժանացել է տեխնիկական գիտությունների պատվավոր դոկտորի կոչմանը: 1977թ. նրան շնորհվել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում: Իոաննիսյանը վախճանվել է 1985թ. դեկտեմբերի 10-ին Լենինգրադում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---