Հայաստանի ֆուտզալի հավաքականը ոչ ոքի խաղաց Մոլդովայի հավաքականի հետ21 հոկտեմբերի 2011 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Հայաստանի ֆուտզալի հավաքականը Թբիլիսիում անցկացրեց աշխարհի առաջնության որակավորման առաջին փուլի երկրորդ հանդիպումը: Հայկական թիմի մրցակիցը Մոլդովայի հավաքականն էր: Վերջինս առջևում էր 2:0 հաշվով, սակայն Ռուբեն Նազարեթյանի սաները կարողացան հավասարեցնել հաշիվը և մեկ միավոր վաստակել: A խմբի առաջատարը Մոլդովայի հավաքականն է 4 միավորով, Հայաստանը 2 միավորով առայժմ երկրորդն է: Այս խմբում երկրորդ հանդիպումը Վրաստանի և Մալթայի հավաքականների միջև մեկնարկում է երևանյան ժամանակով 19:15-ին: Վերջին խաղում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 23-ին իր ուժերը կչափի Մալթայի հետ: Հաջորդ փուլ դուրս կգա միայն այն թիմը, որը խմբում առաջին տեղը կգրավի:
Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |