Քադդաֆիի սպանությունն օգտագործվում է վիրուսների տարածման համար

Քադդաֆիի սպանությունն օգտագործվում է վիրուսների տարածման համար

PanARMENIAN.Net - Լիբիայի առաջնորդի՝ Մուամար Քադդաֆիի սպանությունից հետո, ինտերնետային վնասակար ծրագրերի հեղինակները առիթը բաց չեն թողնում համակարգչային վիրուսների տարածման համար։ Մի շարք վնասակար ծրագրեր և էլեկտրոնային նամակներ են տարածվել և տարածվում իբրև թե սպանված Քադդաֆիի նկարներով, այնինչ պարունակում են վիրուսներ։ Այս մասին զգուշացնում են հակավիրուսային ընկերության՝ Sophos-ի մասնագետները, գրում է Lenta.ru-ն։

Էլեկտրոնային նամակները վերնագրված են լինում «Քադդաֆիի արյունոտ նկարները», նամակն իր մեջ պարունակում է Ֆրանս-պրես գործակալության նյութը Քադդաֆիի սպանության մասին և նամակին կցված են լինում RAR ֆայլեր, որոնք իրականում ոչ թե Քադդաֆիի նկարներն են պարունակում, այլ տրոյան վիրուսներ։

Sophos-ը դրանք անվանել է տրոյան Mal/Behav-103։ ըստ Sophos-ի՝ այս վիրուսը կա 2007-ից և հիմնականում կարողանում է վարակել Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչները։

Sophos-ը կրկին զգուշացնում է զերծ մնալ սկանդալային բովանդակությամբ հայտարարությունների լինքերը սեմղելուց և նամակներ բացելուց։ Սա առաջին դեպքը չէ, երբ չարամիտները օգտագործում են ճանաչված մարդու մահը, նման կերպ եղել է թե՛ Մայքլ Ջեքսոնի մահվան ժամանակ, թե՛ Բեն Լադենի սպանության ժամանակ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---