Հայաստանում կառուցվող գծային արագացուցիչը շահագործման կհանձնվի 2013-ին

Հայաստանում կառուցվող գծային արագացուցիչը շահագործման կհանձնվի 2013-ին

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի գիտական հաջողությունների մասին։

Ըստ նրա, 2008թ-ից Հայաստանը ստորագրել է շուրջ 20 միջազգային համագործակցության համաձայնագրեր մի շարք երկրների հետ՝ Իտալիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բելառուսի և այլն։ «Այս համագործակցությունների շնորհիվ Հայաստանն ունի արդեն լուրջ գիտական փորձ։ Մենք անցկացրել են մի շարք գիտական միջազգային և ռեգիոնալ ծրագրեր»,-նշեց Սամվել Հարությունյանը։

2008-ի դեկտեմբերի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի հիման վրա ստեղծվող միջազգային կենտրոնին տրվել է գիտության և առաջատար տեխնոլոգիաների բնագավառում ռազմավարական ազգային գերակայության կարգավիճակ։

Սամվել Հարությունյանը հատկապես առանձնացրեց «Քենդլ» նախագծի շրջանակներում ստորագրված ՀՀ և Իտալիայի ELETTRA սինքրոտրոնային կենտրոնի հետ փոխընբռնման հուշագիրը և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և «ԴԵԶԻ» կենտրոնի միջև կքնված մտադրությունների հուշագիրը։ «Քենդլ»-ի շրջանակներում հայ և գերմանացի գիտնականները փորձի փոխանակում են անելու, մասանկցելու են դասընթացների և գիտաժողովների։

Գերմանիայի «ԴԵԶԻ» սինքրոտրոնային կենտրոնը Հայաստանին տրամադրել է 3մլն եվրոյի սարքավորումներ գիտահետազոտական գծային արագացուցչի կառուցման համար։ Այս արագացուցիչը նախատեսվում է շահագործման հանձնել 2013թ-ի գարնանը։ Ծրագրի ընդհանուր արժողությունը 60մլն եվրո է, իսկ գծային արագացուցչիչն առանձին 9մլն եվրո։

Բացի գծային արագացուցչից կառուցվելու է նաև օղակ արագացուցիչ, որի կառուցումը կսկսվի 2012-ի կեսերին և կավարտվի 2016-ին։

«Տարածաշրջանային ծրագրի շրջանակներում հնէաբանները անդրկովկասի տարածքում հնագիտական պեղումներ են անցկացրել»,-ասաց Սամվել Հարությունյանը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---