Սունդուկյանի անվան թատրոնի ելույթը Տրապիզոնում հարցականի տակ է

Սունդուկյանի անվան թատրոնի ելույթը Տրապիզոնում հարցականի տակ է

PanARMENIAN.Net - Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հնարավոր է չկարողանա մասնակցել 2012 թ-ին Տրապիզոն քաղաքում կայանալիք Սևծովյան համագործակցության երկրների թատերական փառատոնին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը: Դավթյանի խոսքով պատճառը Լոնդոնի միջազգային շեքսպիրյան Globe to Globe փառատոնին թատրոնի մասնակցությունն է: Երկու փառատոներն էլ կայանալու են մայիս ամսին, որի պատճառով հնարավոր է մեկը մյուսին խանգարի:

Այն հարցին, որ եթե այնուամենայնիվ թատրոնը մասնակցի փառատոնին, որ բեմադրությունը կներկայացվի Տրապիզոնում, նա ասաց, որ հավանաբար «Գոյան», որովհետև դժվար է մեծ դեկորացիաներ տանել այդքան հեռու:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 2012 թ-ին մասնակցելու է Լոնդոնի միջազգային շեքսպիրյան Globe to Globe փառատոնին: Այն մեկնարկելու է ապրիլի 21-ին և կայանալու է «Գլոբուս» թատրոնում: Հայաստանը ներկայանալու է «Ջոն արքա» ներկայացմամբ: Փառատոնի որոշմամբ ներկայացմանը մասնակցելու է 12 դերասան: Հայկական թատրոնը ելույթ է ունենալու մայիսի 16-ի առավոտյան և 17-ի երեկոյան: Պայմաններից մեկն էլ այն է, որ թատրոնում չպետք է լինի լուսային տեխնիկա, իսկ ձայնային տեխնիկան պետք է հասցվի մինիմալի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---