Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի հավաքականները մարզական հավաք են անցկացնում Դիլիջանում

Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի հավաքականները մարզական հավաք են անցկացնում Դիլիջանում

PanARMENIAN.Net - Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի հավաքականները պատրաստվում են նոյեմբերի 2-12 Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում կայանալիք Եվրոպայի թիմային առաջնությանը

Հավաքականներն այս օրերին մարզական հավաք են անցկացնում Դիլիջանում:

Տղամարդկանց թիմի կազմում Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ հանդես կգան Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Չիբուխչյանը հավաքական է հրավիրել Էլինա Դանիելյանին, Լիլիթ Մկրտչյանին, Լիլիթ Գալոյանին, Մարիա Կուրսովային և Նելլի Աղինյանին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---