Վանես Մարտիրոսյանը շարունակում է պատրաստվել առաջիկա մենամարտին

Վանես Մարտիրոսյանը շարունակում է պատրաստվել առաջիկա մենամարտին

PanARMENIAN.Net - Վանես Մարտիրոսյանը (30-0, 19 KO’s) շարունակում է պատրաստվել առաջիկա մենամարտին, որը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին Օկլահոմայում: Հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի կոլումբիացի Ռիչարդ Գուտիերեսը (26-7-1, 16 KO’s):

WBC Silver տիտղոսակիր Մարտիրոսյանը պետք է մենամարտեր Ալֆրեդո Անգուլոյի (Մեքսիկա) հետ, սակայն մենամարտը չկայացավ: Այնուհետև բանակցություններ ընթացան Պավել Վոլյակի հետ, սակայն, նա հրաժարվեց մենամարտել Մարտիրոսյանի հետ: Այնուհետև հայ մարզիկի թիմը փոխարինող գտավ ի դեմս Գուտիերեսի և կողմերը համաձայնության հասան:

Մարտիրոսյանը մտադիր է հաղթանակի դեպքում մենամարտել առաջին միջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---