Մինչ Ամանոր Մոսկվայում կբացվի Հայկական գրքի տունը

PanARMENIAN.Net - Մոսկվաբնակ հայերը լավ նվեր կստանան Ամանորին՝ Բասմաննայա 19 հասցեում կսկսի գործել Հայկական գրքի տունը: Ներկայումս այնտեղ շինարարական աշխատանքներ են գնում, այդ մասին օրերս զեկուցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նախագահի Ռուսաստան կատարած պետական այցի շրջանակներում:

Իր տեղակայմամբ ու ընդհանուր տեսքով մոսկովյան Հայկական գրքի տունը համահունչ կլինի Երևանի Ռուսական գրքի տանը, որը բացվեց հոկտեմբերի 7-ին:

Հայկական գրքի տանը Ռուսաստանի մայրաքաղաքի հայազգի բնակիչները հնարավորություն կստանան այցելել հայոց լեզվի դասընթացներ: Տան կազմում կգործի գրախանութ և «Արմենիա» մամուլի կենտրոնը, որը կհամագործակցի Երևանում գործող Ռուսական գրքի տան «Ռոսիա» մամուլի կենտրոնի հետ: Մոսկվայում Հայկական գրքի տունը կզբաղվի նաև «Ռուսաստանի հայկական աշխարհ» ամսագրի հրատարակմամբ:

ՌԴ քաղաքներում Հայկական գրքի 10 տների բացման մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 1-ին ԱՊՀ երկրների երիտասարդական միության վարչության խորհրդի կողմից: Հիշեցնենք, որ հունիսին այդ խորհրդի նախագահ ընտրվեց հասարակական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---